Կոսովոյի ընտրողները հոկտեմբերի 22-ին համայնքապետեր և ավագանու անդամներ կընտրեն 38 համայնքներում:
Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 1.89 քաղաքացի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 38 համայնքներից 27-ում մեծամասնություն են կազմում ալբանացիները, 10-ում` սերբերը, մեկում` թուրքերը:
Քվեարկության իրավունք են ստացել նաև արտասահմանում ապրող Կոսովոյի քաղաքացիները, այդ իսկ պատճառով գրանցված ընտրողների թիվն ավելի մեծ է, քան Կոսովոյի բնակչությունը, որը կազմում է մոտ 1.81 միլիոն: