ԼՂ-ում երկու զինվոր է մահացել, նախնական տվյաներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ԼՂ ՊՆ հաղորդմամբ, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ: