Մեղադրյալներից Խաչատուր Գիչյանի բարձր ճնշման և սրտի շրջանում ունեցած ցավերի պատճառով «Սասնա ծռերի» գործով այսօրվա դատավարությունը մեկ շաբաթով հետաձգվեց։
Հիշեցնենք՝ Գիչյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, մսանավորապես, ըստ քրեական գործի, իրեն պատկանող բեռնատար մեքենան տրամադրել է «Սասնա ծռերի» անդամներին՝ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու համար։
«Սասնա ծռեր» զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: