Բրյուսելում այսօր մեկնարկում է Եվրամիության անդամ 28 պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի քննարկման հիմնական թեման լինելու է «Բրեքզիթ»-ի շուրջ բանակցությունների ընթացքը:
Համաժողովին ընդառաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել ուղերձով: Դրանում Մեյը չի բացառել, որ Միացյալ Թագավորությունը զիջումների կգնա Մեծ Բրիտանիայի տարածքում բնակվող ԵՄ պետությունների քաղաքացիների վիճահարույց խնդրում: «Չի բացառվում, որ այդ պետությունների քաղաքացիները հնարավորություն ստանան մնալ Մեծ Բրիտանիայի տարածքում ԵՄ-ից դուրս գալու գործընթացի ավարտից հետո ևս», - նշել է վարչապետը: