Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարները համագործակցությունը խորացնելու մասին փաստաթուղթ են ստորագրել՝ այսօր Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրն ու տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունները՝ ընդգծելով, որ դրանք պետք է կարգավորվեն պետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում: