Բաքուն պնդում է, թե Հայաստանի նախագահը խախտել է պայմանավորվածությունը

Նովրուզ Մամեդով, արխիվ

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», - հայտարարում է պաշտոնական Բաքուն՝ պնդելով, թե Հայաստանի նախագահը երեկվա իր ելույթով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են, որ ամփոփիչ հայտարարությունից բացի այլ հայտարարություններ չեն լինելու, Սերժ Սարգսյանը նման խոստում է տվել, որը, սակայն, չի պահել», - Թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին երեկ Ժնևում՝ գրեթե մեկուկես տարվա ընդմիջումից հետո:

Շուրջ մեկ ժամ շարունակված բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայերի հետ հանդիպմանն ասել էր․ - «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»: