Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը պաշտոնական այց կկատարի Լեհաստան:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը և Կարինե Պողոսյանը: