Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարների հանդիպումը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Քննարկվում են երեք երկրների միջև ռազմական ոլորտում ներկայիս և ապագա համագործակցության հարցեր, հանդիպման արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում, ասված է հաղորդագրությունում:
Տե՛ս նաև այստեղ