ԵՄ ԱԳ նախարարները պաշտպանում են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

Եվրամիության արտգործնախարարները պաշտպանում են Իրանի հետ միջուկային համաձայնությունը: Նրանք զգուշացրել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ համաձայնագիրը չեղարկելու սպառնալիքները վտանգի տակ են դնում նաև Հյուսիսային Կորեայի հետ համաձայնության հասնելու ջանքերը։

Միացյալ Նահանգների նախագահը անցած շաբաթավերջին կոչ է արել Կոնգրեսին խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին ստորագրված համաձայնագրից: