ԱԻՆ-ը զգուշացնում է Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներին

Լոռու մարզի գյուղերից մեկը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ այսօր առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման հետևանքով (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի, ծառայությունը հորդորում է բնակչությանը, մնալ շինությունների ներսում։

Ըստ հաղորդագրության, Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։