31-ամյա Սեբաստիան Կուրցը կարող է ստանձնել Ավստրիայի վարչապետի պաշտոնը

Ավստրիա - Սեբաստիան Կուրցը տոնում է իր՝ Ժողովրդական կուսակցության հաղթանակը ընտրություններում, Վիեննա, 15-ը հոկտեմբերի, 2017թ․

Կիրակիր օրը Ավստրիայում կայացած խորհրդարանական ընտրություններում լուրջ հաջողություն են արձանագրել աջ ուժերը: Քվեների նախնական հաշվարկի համաձայն՝ Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը ստացել է ընտրողների 36.5 տոկոսի աջակցությունը: Ծայրահեղ աջ Ազատության կուսակցության օգտին քվեարկել է ավստրիացի ընտրողների շուրջ 30 տոկոսը:

Քվեների նման բաշխման պայմաններում Ավստրիայի կանցլերի ամենահավանական թեկնածուն է երկրի արտաքին գործերի նախարար 31-ամյա Սեբաստիան Կուրցը: Կանցլերի պաշտոնում հաստատվելու դեպքում Կուրցը կդառնա Ավստրիայի պատմության ընթացքում կառավարության ղեկավարությունը ստանձնած ամենաերիտասարդ գործիչը: