Իրաքի կառավարական բանակն այսօր վաղ առավոտյան հսկողություն է սահմանել երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքի մերձակա շրջանի գազի հանքավայրերի և էլեկտրակայանի նկատմամբ:
Էրբիլում գործող Rudaw հեռուստաընկերության տեղեկություններով՝ այս շրջանում տեղակայված քրդական ուժերը նահանջել են:
«Բանակային ստորաբաժանումների առաջխաղացումը շարունակվում է», - հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարությունը:
Քրդական ուժերը էներգակիրներով հարուստ Քիրքուքի նահանգ մուտք էին գործել 2014 թվականի ամռանը` կանխելու համար այդ շրջանի գրավումը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից: