15-ամսյա որակազրկումից հետո Շարապովան իր առաջին տիտղոսն է նվաճել

Մարիա Շարապովան« արխիվ

Ռուսաստանցի թենիսիստուհի 30-ամյա Մարիա Շարապովան այսօր Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) իր առաջին տիտղոսն է նվաճել 15-ամսյա որակազրկումից հետո:

Աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթել է Արյանա Սաբալենկային՝ 19-ամյա բելառուս թենիսիտուհուն երկու սեթում՝ 7-5, 7-6 հաշվով՝ երկրորդ սեթում առավելության հասնելով թայբրեյքում՝ 10-8 հաշվով:

Սա Շարապովայի 36-րդ տիտղոսն է: Վերջին անգամ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մրցաշարում Շարապովան հաղթել էր երկու տարի առաջ մայիսին:

Շարապովան որակազրկվել էր արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար: