Երևանը տոնական լուսավորությամբ և հանդերձանքով դիմավորում է իր ծննդյան օրը

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին ընդառաջ Երևանի գլխավոր և երկրորդական փողոցներում, հրապարակներում, այգի-պուրակներում տոնական լուսավորություն է անցկացվել:

Այսօր առավոտյան քաղաքի գովազդային վահանակներն ու էկրանները ողողված են Երևանի հիմնադրման օրվա առթիվ շնորհավորանքներով: