Ռուսաստանը կարող է ավելի շատ նորագույն հրթիռներ տեղակայել Կալինինգրադում` ի պատասխան բալթյան երկրներում ԱՄՆ-ի վերջին ռազմական տեղակայումներին: Այդ մասին երեկ հաղորդել են ռուսաստանյան լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովին:
Շամանովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է իր արևմտյան շրջաններում տեղակայել նաև լրացուցիչ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, այդ թվում` Կալինինգրադի անկլավում, որը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ պետություններ Լեհաստանին և Լիտվային: