Բաքվի բանտերից մեկում գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա: Այս մասին լրագրողներին հայտնել է Մուխտարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան:
Աֆղան Մուխտարլին առևանգվել էր Թբիլիսիում մայիսի 29-ին և գաղտնի տեղափոխվել Ադրբեջան: «Իմ ամուսնու առևանգումից հետո ամիսներ շարունակ մեզ հետևում էին: Այդ գործողություններն ավելի ակտիվացան Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի` Թբիլիսի կատարած այցից հետո»,- նշել է Լեյլա Մուսատֆաևան: