Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։
Ըստ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի, Ջավադյանն ԱՄՆ-ում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2017թվականի տարեկան հանդիպումներին:
Կենտրոնական բանկի նախագահը նաև հանդիպումներ կունենա ԱՄՀ և ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների ԿԲ-ների կառավարիչների և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումներ են նախատեսված ՀԲ փոխնագահ Սիրիլ Մյուլլերի և գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Ալան Պիլուի, նաև ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:
Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ տարածաշրջանային տնտեսական զարգացումների, միջազգային ֆինանսական շուկայի արդի վերլուծությունների շուրջ: