Իրաքի դաշնային դատարանը Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունում հանրաքվե իրականացրած ընտրական հանձնաժողովի նախագահին և անդամներին կալանավորելու որոշում է կայացրել:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է դաշնային դատարանի խոսնակ Աբդուսեդար Բայրաքթարը: Նա միաժամանակ նշել է, որ դատարանն իրավունք չունի քայլեր ձեռնարկել հանրաքվեի ժամանակ քվեարկած պատգամավորների դեմ: Ավելի վաղ, Իրաքի խորհրդարանը դիմել էր դաշնային դատարանին՝ պահանջելով դատական գործընթաց սկսել քվեարկությանը մասնակցած քուրդ պատգամավորների նկատմամբ:
Չնայած Իրաքի գերագույն դատարանի՝ Քուրդիստանի հանրաքվեն կասեցնելու մասին որոշմանը, այն տեղի ունեցավ: Մասնակիցների շուրջ 95 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը: