ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանի իշխանություններին քննադատող բանաձևերը

ԵԽԽՎ լիագումար նիստ Ստրասբուրգում, արխիվ

Այսօր կեսօրին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձևերի նախագծերը:

Ավստրիացի Ստեֆան Շենախի և ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդայի` «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» անվանումը կրող 15-կետանոց բանաձևը հաստատվեց քվեների 117 կողմ և 18 դեմ հարաբերակցությամբ:

Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևի օգտին քվեարկեցին Վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114-ը: Երկրորդ բանաձևի գլխավոր առանձնահատկությունը փողերի լվացման` այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» շուրջ ծագած սկանդալի մասին հիշատակումն ու դրա անհապաղ հետաքննության մասին կոչերն էին:

Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին` հիշատակելով թե՛ պաշտոնական Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը և թե՛ քաղբանտարկյալների առկայությունը:

Մանրամասները տե՛ս այստեղ