Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, այցի շրջանակում Շարմազանովը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ։
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստերին, նախատեսվում են նաև աշխատանքային հանդիպումներ ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակների հետ: