Պենտագոնը հերքում է ԻՊ-ի դեմ «ձևական պայքարի» մասին Մոսկվայի պնդումը

Ամերիկյան օդուժի F-15E մարտական օդանավերը Իրաքի երկնքում, արխիվ

Պենտագոնը կտրականապես հերքում է Ռուսաստանի հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները «ձևական պայքար» է մղում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ Սիրիայում:

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների առաջնորդած կոալիցիան սեպտեմբերին Իրաքում ավելի քիչ օդային հարվածներ է հասցրել, մինչդեռ սիրիական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ սկսել են Դեյր էզ-Զորի նահանգի ազատագրումը:

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջնորդած կոալիցիան ամեն օր հրապարակում է օդային հարվածների քանակի և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: