Թուրքիայի նախագահը այցելում է Սերբիա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Բելգրադ, 10-ը հոկտեմբերի, 2017թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր շարունակելու է Սերբիա երկօրյա այցը՝ շարժվելով դեպի երկրի մահմեդական շրջան:

Երեկ Բելգրադում Էրդողանը բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ: Թուրքիայի նախագահը ավելի շատ ներդրումներ է խոստացել, այդ թվում՝ Սերբիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքները կապող մայրուղու կառուցման նպատակով:

Երկու երկրների ղեկավարները երեկ բարեփոխված առևտրային համաձայնագիր են ստորագրել, որը կբացի թուրքական շուկան որոշ սերբական ապրանքների համար:

Փորձագետների գնահատմամբ` այս այցով Էրդողանը փորձում է մեծացնել պաշտոնական Անկարայի ազդեցությունը Բալկաններում: