Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Շիրակում 40 համայնքներից կձևավորվի 3-ը 

Արխիվ

Շիրակի մարզում նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում 40 համայնքներ կվերակազմակերպվեն 3 համայնքների: Ընտրությունները տեղի են ունենում համայնքների խոշորացման գործընթացի շրջանակներում:

Շիրակի մարզում այս ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը» և ՀՅԴ-ն: Համայնքապետի 3 աթոռի համար 17 թեկնածու է առաջադրվել: Ամենաթեժ պայքարը սպասվում է Մարալիկում, որտեղ 7 թեկնածու է առաջադրվել: 6 թեկնածու էլ կպայքարեն Ախուրյանում: Ամենաքիչ թվով թեկնածու առաջադրվել է Մարմաշենում՝ 4 մարդ: Առաջադրված թեկնածուներից 8-ն անկուսակցական են, 5-ը Հանրապետական, 2-ական թեկնածուներ էլ ներկայացնում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:

Հանրապետականի 5 թեկնածուներից միայն երկուսին է առաջադրել կուսակցությունը, մնացածն ինքնաառաջադրվել են: Օրինակ՝ Ախուրյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարող Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանը թեև հանրապետական է, բայց կուսակցությունը նրա փոխարեն սատարում է ՀՅԴ-ին:

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունն էլ որոշել է Անիի տարածաշրջանում թեկանծու չառաջադրել ու Հանրապետականի թեկնածուին սատարել: Մարամաշենում կոալիցիոն գործընկերները համաձայնության չեն եկել, 2 քաղաքական ուժն էլ այնտեղ թեկնածու ունի: Իսկ ԲՀԿ-ն, օրինակ, Մարմաշենում թեկնածու չունի:

Նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո Շիրակի մարզում կավարտվի համանայքների խոշորացման 2-րդ փուլը: Խոշորացման ծրագրի ավարտին մարզի 119 համայնքների փոխարեն կձևավորվի42 համայնք: