«Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որևէ նախապայմանի»: Այսօր Բաքվում կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը: