Տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի Ռիչարդ Թալերին

Ռիչարդ Թալեր, արխիվ

Տնտեսագիտության ասպարեզում 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին:

Գիտական ողջ գործունեության ընթացքում Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Թալերը ուսումնասիրել է տնտեսական հարաբերություններին մասնակցող սուբյեկտների պահելաձևի առանձնահատկությունները:

«Թալերը յուրատեսակ կամուրջ է կառուցել որոշումների կայացման տնտեսական և հոգեբանական վերլուծությունների միջև», - նշված է Նոբելյան կոմիտեի այսօր հրապարակված որոշման մեջ: