Ագրամունտը որոշել է «այլևս չնախագահել ԵԽԽՎ-ը»

Պեդրո Ագրամունտ, արխիվ

Պեդրո Ագրամունտը այսօր Թվիթերում հայտնում է, որ որոշել է «այլևս չնախագահել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ անձնական պատճառներով»:

Հիշեցնենք, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին՝ զրկելով նրան Վեհաժողովի անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններով հանդես գալու իրավունքից: Վեհաժողովի պատգամավորների վրդովմունքի պատճառը մարտին Ագրամունտի այցն էր Սիրիա և նրա հանդիպումն այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այդուհանդերձ, իսպանացի խորհրդարանականը հրաժարական չէր ներկայացնում ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: