Վրաստանի «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Կոբա Խաբազին լրագրողներին ասել է, որ Կիևը արգելել է Վրաստանի 42 քաղաքացիների մուտքը Ուկրաինա: Նրանք սեպտեմբերի 10-ին գտնվել են Ուկրաինա-Լեհաստան սահմանի «Կրակովեց» անցակետում, որպեսզի աջակցեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հատելու սահմանը:
Պատգամավորը հինգշաբթի օրը հայտնել է, որ այդ ցանկում ներառված՝ իրենց կուսակցության անդամներից մեկին նախօրեին չեն թույլատրել մուտք գործել Ուկրաինա: