Իսպանիայի Սահմանադրական դատարանը հրահանգել է կասեցնել Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որը հրավիրվել էր անջատական առաջնորդների կողմից՝ տարածաշրջանի անկախությունը հռչակելու նպատակով:
Բարձր դատավորները «հրահանգել են կասեցնել նիստը, որը հրավիրվել է (Կատալոնիայի) խորհրդարանում», քանի դեռ Սահմանադրական դատարանը այդ հարցով վարույթ է անցկացնում, ասել է ՍԴ ներկայացուցիչը: