Շուրջ 1․1 միլիոն դոլար՝ Թալիշի զարգացմանը․ «Հայաստան» հիմնադրամ

Լուսանկարը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, 541 միլիոն 331 հազար 200 դրամ է ներդնում անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղի` Թալիշի զարգացման նպատակով:

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նշված գումարն ուղղվում է գյուղապետարանի, բուժկետի և ակումբի, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տան վերակառուցմանը և վերանորոգմանը:

Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաև Մարտակերտի շրջանում, վերակառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, փոխանցում է «Հայաստան» հիմնադրամը: