Ռոհանի. Քուրդիստանի անկախության հանրաքվեն դրսի երկրների աղանդավորական դավադրություն է

Այսօր Թեհրանում կայացած Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ երկու երկրները միասին կգործեն աջակցելու Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թուլացնելու ճգնաժամերի մեջ գտնվող տարածաշրջանի լարվածությունը: Նա ասել է, որ Թուրքիան և Իրանը անվտանգություն և կայունություն են ցանկանում Մերձավոր Արևելքում:

«Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն դրսի երկրների աղանդավորական դավադրություն է և Թեհրանն ու Անկարան մերժում են այն»,-ասել է Իրանի նախագահը: