Այսօր երեկոյան սպասվում է Կատալոնիայի առաջնորդ Կարլես Փուջդեմոնի հայտարարությունը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կատալոնիայի կառավարության աղբյուրները:
BBC-ին տված հարցազրույցում Կարլես Փուջդեմոնը ասել է, որ առաջիկա օրերին, հանրաքվեի արդյունքները ամփոփելուց հետո, Կատալոնիան միակողմանի կհռչակի իր անկախությունը:
Նրա խոսքերով, եթե Մադրիդը որոշի Կատալոնիայի կառավարումը իր վերահսկողության տակ վերցնել, եթե ինքը կամ իր համախոհները ձերբակալվեն, ապա դա կլինի «սխալ, որն ամեն ինչ կփոխի»:
Հիշեցնենք՝ կիրակի օրը Կատալոնիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը: