«Սասնա ծռերի» գործը կքննվի երեք առանձին վարույթներում

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր «Սասնա ծռեր» զինված խմբի 14 անդամների գործը ևս բաժանեց երկու առանձին վարույթների։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Գաբրիելյանը խմբի 18 ամբաստանյալների գործն էր բաժանել երկու առանձին վարույթների։

Երկու գործերի առանձնացրած վարույթները դատավորն այսօր վերախմբավորեց երեք առանձին վարույթում և նիստը հետաձգեց՝ չնշելով, թե երբ կվերսկսի այն և որ դատավորները կմիանան գործերի քննությանը։

Փաստաբանները սա դատարանի հերթական անհեթեթ որոշում են որակում։ Նրանք նշում են, որ այս կերպ իրենք չեն կարողանալու օգտվել իրենց պաշտպանական իրավունքից։

Մանրամասներն՝ ավելի ուշ