Այսօր ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև, հոկտեմբերի 5-8-ը երկրի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր և առաջիկա գիշերը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով: