Ազգային ժողովն այսօր ձայների 7 կողմ, 81 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու՝ «Ելք» խմբակցության նախագիծը:
Նշենք, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս առաջարկը քննարկվել և բացասական եզրակացության էր արժանացել դեռ անցած շաբաթ, սակայն առաջարկի հեղինակ՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, օգտվելով ԱԺ նոր կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, հանձնաժողով ստեղծելու հարցը համարել էր արտահերթ և այն ներկայացրել էր ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:
Մանրամասներն՝ ավելի ուշ