Հոկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ ադրբեջանական APA գործակալության, Մամեդյարովը նշել է, որ հոկտեմբերի 7-ին միջնորդները կլինեն Ադրբեջանում։
«Համանախագահները տարածաշրջան կայցելեն՝ քննարկելու նախագահների հանդիպման հարցեր», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։