Ազգային ժողովը քննարկում է «Ելք» խմբակցության առաջարկը՝ Եվրասիական տնտեսական միությունունից (ԵՏՄ/ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Թեև անցած շաբաթ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս հարցը քննարկվել էր և բացասական եզրակացություն էր ստացել, սակայն ընդդիմադիր խմբակցությունը՝ օգտվելով նոր կանոնակարգ օրենքով տրված հնարավորությունից, հանձնաժողով ստեղծելու հարցը լիագումար նիստում դրել է մեկուկեսժամյա արտահերթ քննարկման:
«Այս նախագծի նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելն է, ԵՏՄ տարածքում այն հարվածներ է ստացել» , - այսօր հայտարարեց հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասներն՝ ավելի ուշ