Լաս Վեգասում հարձակման զոհերի թիվը հասել է 50-ի

Առնվազն 50 մարդ է զոհվել, ևս 200-ը վիրավորվել Լաս Վեգասում ժամեր առաջ տեղի ունեցած հարձակման հետևանքով:

Բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորվածներից 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Տեղի ոստիկանության շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն մամուլի ասուլիսում ասել է, որ հարձակվողը սպանվել է ոստիկանների կրակոցներից: Նա նշել է, որ հարձակվողը տեղացի է։

Ըստ The Guardian-ի, հայտնի է նրա անուն-ազգանունը՝ Սթիվեն Փադոք։

Մանրամասները տե՛ս այստեղ.