Ավստրիայում օրենքով արգելվեց դեմքը ծածկող զգեստներ կրել հանրային վայրերում

Ավստրիայում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ հանրային վայրերում դեմքը ծածկող զգեստներ կրելը արգելող դաշնային օրենքը:

Մահմեդական կանայք հանրային վայրերում չեն կարող հիջաբ կամ փարաջա կրել: Օրենքը խախտողները կտուգանվեն 150 եվրո: Չենթարկվողները հրավիրվելու են ոստիկանական բաժանմունքներ՝ բացատրական զրույցների:

Կառավարությունը հայտարարել է, որ օրենքը պաշտպանում է Ավստրիայի արժեքներն և աջակցում ինտեգրմանը: