Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դիվանագետները

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դիվանագետները` քննարկելու կորեական ճգնաժամը:

«Կքննարկվեն Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքները», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Մարիա Զախարովան՝ մանրամասներ չներկայացնելով:

Վերջին շրջանում Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը և պատերազմական հռետորաբանությունը աճում է՝ կապված պաշտոնական Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ։