Տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգերը Ռուսաստանում շարունակվում են արդեն շաբաթներ

Ռուսաստան - Տեղադրված ռումբի մասին ահազանգից հետո տարհանվել են «Կոսմոս» հյուրանոցի հաճախորդները, 13-ը սեպտեմբերի, 2017թ․

Երեկ Մոսկվայում տարհանվել են մեկ թանգարանի, մարզասրահի, երկու առևտրի կենտրոնների և հինգ կինոթատրոնների այցելուները՝ ռումբի մասին կեղծ ահազանգերից հետո:

Ռուսաստանի տարբեր քաղաքներում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգերը սկսել են հնչել սեպտեմբերի 11-ից, ինչի հետևանքով ընդհանուր թվով շուրջ 400 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Իրավապահների պնդմամբ՝ ահազանգերի հետևում մի խումբ մարդիկ են կանգնած, սակայն հետաքննությունը շարունակվում է: