Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերից մեկում զինված պաղեստինցին կրակ է բացել իսրայելական անվտանգության ուժերի ուղղությամբ՝ սպանելով երեք, ծանր վիրավորելով մեկ իսրայելցու: Հարձակման հեղինակը սպանվել է փոխհրաձգության արդյունքում:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը փորձել է պաղեստինցի բանվորների հետ անցնել դեպի իսրայելական Հար-Ադար բնակելի շրջան, սակայն սահմանապահների մոտ կասկածներ է առաջացրել, և նրան փորձել են ստուգել: «Այդ պահին նա հանել է ատրճանակը և սկսել կրակել», - հայտնում է իսրայելական ոստիկանությունը: