Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը այսօր աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի աշխարհահռչակ արևելագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված` իր նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Շարմազանովը հանդիպումներ կունենա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: