Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որը սահմանափակումներ է հաստատում մի շարք երկրների քաղաքացիների նկատմամբ, ովքեր նպատակ ունեն այցելել ԱՄՆ: Ըստ այդմ՝ սահմանափակումները կտարածվեն Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի, Եմենի, Չադի, Վենեսուելայի ու Հյուսիսային Կորեայի քաղաքացիների նկատմամբ:
Վերջին երեք երկրները նոր են տեղ գտել Թրամփի հայտնի ցուցակում: Սահմանափակումներ հաստատող նախագահ Թրամփի նախորդ կարգադրությունը ուժի մեջ էր մտել այս մարտին և ավարտվում էր սեպտեմբերի 24-ին, ճիշտ այդ օրն էլ ԱՄՆ նախագահը նոր կարգադրություն ստորագրեց:
Սուդանը, որն առկա էր նախորդ ցուցակում, և Իրաքը, որ ընդգրկված էր սկզբնական ցանկում, դուրս են մնացել նոր ցանկից, թեև այդ երկրների քաղաքացիների հայտերը պետք է լրացուցիչ ուսումնասիրության ենթարկվեն: