Պակիստանի նոր վարչապետը ՄԱԿ-ում քննադատել է ԱՄՆ-ին

Պակիստանի վարչապետ Շահիդ Խաքան Աբասի, Նյու Յորք, 20-ը սեպտեմբերի, 2017թ․

Պակիստանի նոր վարչապետ Շահիդ Խաքան Աբասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր առաջին ելույթում անընդունելի է համարել Միացյալ Նահանգների պատերազմելու ռազմավարությունը հարևան Աֆղանստանում և գովաբանել է Չինաստանի տնտեսական աճող դերը տարածաշրջանում։

Սպիտակ տունը վերջերս փոխեց ռազմավարությունը և Պակիստանին զգուշացրեց, որ կկասեցնի տրամադրվող օգնությունը, եթե այդ երկիրը չփակի իր տարածքում թալիբների անվտանգ ապաստարանը:

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ նման անվտանգ ապաստարան իրենց տարածքում չկա։