Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ

Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի կիսաեզրափակչի թայ-բրեյքում հայ գրոսմայստերը մրցում էր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: