Հայաստանի Անկախության տոնը շնորհավորում է Հռոմի Պապը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Խոր Վիրապում խաղաղության խորհրդանիշ աղավնիներ են բաց թողնում, 26-ը հունիսի, 2016թ.

Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

«Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում Ձեզ, ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին: Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն Ձե՛րդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի շնորհավորական նամակում: