Վույանովիչ․ Չեռնոգորիան ապացուցում է, որ ԵՄ վստահելի գործընկերն է

Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչ, արխիվ

Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում հայտարարել է, որ բալկանյան փոքր պետությունն արդեն իսկ «կարևոր տնտեսական օգուտներ է վայելում» Եվրամիությանը միանալու հայտ ներկայացնելով:

«Չեռնոգորիան ապացուցում է, որ Եվրամիության վստահելի գործընկերն է», - ասել է նախագահ Ֆիլիպ Վույանովիչը:

Ըստ ՆԱՏՕ-ին վերջերս անդամակցած երկրի ղեկավարի՝ Չեռնոգորիայի փորձը օրինակ կարող է լինել այն ազգերի համար, որոնք տարածաշրջանային խնդիրներ ունեն: