Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ:
«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին Ձեր երկիրը կրկին պատուհասած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Մեքսիկայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել արհավիրքի հետևանքները»,- ըստ նախագահի կայքէջի, մասնավորապես, նշված է հեռագրում:
Նախօրեին 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի կենտրոնում, որից տուժել է նաև մայրաքաղաք Մեխիկոն, զոհվել է առնվազն 226 մարդ: