Երեկ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Նալբանդյանը արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։