Հզոր երկրաշարժ Մեքսիկայում․ առնվազն 226 մարդ զոհվել է

Մեքսիկա - Որոնողա-փրկարարական աշխատանքներ երկրաշարժի ավերած շենքի փլատակներում, Մեխիկո, 19-ը սեպտեմբերի, 2017թ․

Առնվազն 226 մարդ է զոհվել երեքշաբթի օրը Մեքսիկայի կենտրոնում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով:

7.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը հենց մայրաքաղաք Մեխիկոյի շրջակայքում է եղել, որտեղ շուրջ 20 միլիոն մարդ է բնակվում:

Մեխիկոյում զոհվածների թիվը, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, հասել է 117-ի: Քաղաքապետի խոսքով, 44 շենքեր խիստ վնասվել են կամ փլուզվել՝ այդ թվում դպրոցներ, բնակելի շենքեր: